Friday, May 7, 2010

Shunn u Katun

Title: "Shunn u Katun" ("The Dog and The Cat" in Armenian)
Author: Hovhannes Tumanyan
Work Type: ballade
Original Language: Armenian
Other Languages: in Russian, translated by S. Marshak >>

Վերնագիր։ "Շունն ու կատուն"
Հեղինակ։ Հովհաննես Թումանյան
Ստեղծագործության տեսակ։ բալլադ
Օրգինալ լեզուն։ հայերեն
Այլ լեզուներով։ ռուսերեն, թարգմանվել է Ս. Մարշակի կողմից >>



ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ
I
Ժամանակով Կատուն ճոն[1] էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բար' աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր ասծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:
— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:
II
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,
Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:
III
Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր
IV
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:


Տողատակեր
[1] Ճոն - գլխարկ կարող

Shunn u Katun

Title: "Shunn u Katun" ("The Dog and The Cat" in Armenian)
Author: Hovhannes Tumanyan
Work Type: ballade
Original Language: Armenian ("Shunn u Katun" in Armenian>>)
Other Languages: in Russian, translated by S. Marshak

Վերնագիր։ "Շունն ու կատուն"
Հեղինակ։ Հովհաննես Թումանյան
Ստեղծագործության տեսակ։ բալլադ
Օրգինալ լեզուն։ հայերեն ("Շունն ու կատուն" հայերեն>>)
Այլ լեզուներով։ ռուսերեն, թարգմանվել է Ս. Մարշակի կողմից



ПЕС И КОТ
I

Скорняжным
Теплым
Ремеслом
Занялся кот
Когда-то.
Мурлыча песню,
За стеклом
Сидел
Скорняк усатый,
Как вдруг
К нему
Явился пес
И шкурку
Мягкую
Принес.

II

«Здорово, кот! —
Промолвил пес,
Протягивая лапку. —
Трещит
На улице мороз,
Скорее
Шей мне шапку!
Я за ценой
Не постою.
Ну, что ж,
Сошьешь?»
«Изволь, сошью!»

III

«А долго ль ждать?»
«В денек-другой
Окончу я работу.
Ты приходи,
Мой дорогой,
За шапкою в субботу!
Папаху шить —
Не шубу шить.
Для друга
Можно
Поспешить!

IV

Такую шапку
Смастерим,
Что будет всем
Завидно
А о цене
Поговорим.
Нам торговаться
Стыдно.
Папаху шить —
Не шубу шить.
С деньгами можно
Не спешить».

V

В субботу утром
Старый пес,
Потягиваясь зябко,
Просунул в дверь
Замерзший нос.
«Ну что,
Готова шапка?»
«Нет», — говорят
Ему в ответ.
«А где хозяин?»
«Дома нет!»

VI

Продрогший пес
Присел и ждет
Перед крыльцом
На тряпке.
Вот по дорожке
Кот идет
В богатой
Новой шапке.
Увидев пса,
Сказал он так:
«Зачем торопишься,
Чудак?
С таким шитьем
Нельзя спешить.
Нешуточное дело!
Папаху шить —
Не шубу шить,
Но надо шить умело.
Побрызгал шкурку
Я с утра,
Теперь кроить ее пора!»

VII

«Мне очень жаль, —
Ответил пес, —
Что шапка не готова,
Но не сердись
На мой вопрос:
Когда явиться
Снова?
Не в гости
Я хожу
В твой дом,
А за своим
Хожу
Добром!»

VIII

«Ну, так и быть, —
Бормочет кот, —
Приди к обеду
В среду!»
Среда настала.
Пес идет
За шапкою
К соседу.
«Как поживаешь?»
«Жив-здоров!»
«Готов заказ?»
«Нет, не готов!»
Тут вышел крупный разговор,
Потом и потасовка.
«Ты, братец, плут!»
«Ты братец, вор,
Жена твоя воровка!»
«Щенок!»
«Урод!»
«Молокосос!»
«Паршивый кот!»
«Плешивый пес!»

IX

Доходит дело
До суда.
Узнав
Про эту драку,
Судья сказал:
«Позвать сюда
И кошку, и собаку!»
Лукавый кот
И бедный пес
Вдвоем явились
На допрос.

Х

Кто их судил,
Когда и как —
Отдельно
Или вместе, —
Я не скажу.
Но кот-скорняк
С тех пор пропал
Без вести.
Бежал он,
Хвост подняв трубой,
И все меха
Унес с собой!

XI

А так как
Этот кот-скорняк
Всем нашим кошкам
Прадед, —
Семейства кошек
И собак
Между собой
Не ладят.
Кота увидев,
Честный пес
Рычит
И громко лает,
Как будто
Каверзный вопрос
Задать ему желает:
«Готова шапка
Или нет?»
А кот
Шипит ему в ответ.
При этом кот
Плюется так
В смущенье
Или в страхе,
Как это делал
Кот-скорняк,
Когда кроил папахи.

Hogus Hator

Title: "Hogus Hator" ("Volume of my heart" in Armenian)
Author:
Hovhannes Tumanyan
Work Type: poem
Original Language: Armenian
Other Languages: not available yet
Dedication: dedicated to Tumanyan's first love Vergine
Date Written: 1881-1882

Վերնագիր։ "Հոգուս հատոր"
Հեղինակ։
Հովհաննես Թումանյան
Ստեղծագործության տեսակ։ բանաստեղծություն
Օրգինալ լեզուն։ հայերեն
Այլ լեզուներով։ դեռ չկա
Նվիրված է Թումանյանի առաջին սեր Վերգինեին
Գրելու ամսաթիվ։ 1881-1882թթ


Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,

Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի

Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։

Thursday, May 6, 2010

Alpiakan Manushak

Title: "Alpiakan Manushak" ("Alpaine Violet" in Armenian)
Author: Aksel Bakunts
Dedication: dedicated to the memory of Arpenik Charents
Work Type: story
Original Language: Armenian
Other Languages: not available yet

Վերնագիր։ "Ալպիական մանուշակ"
Հեղինակ։ Ակսել Բակունց
Ստեղծագործության տեսակ։ պատմվածք
Օրգինալ լեզուն։ հայերեն
Այլ լեզուներով։ դեռ չկա


Ալպիական մանուշակ

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։
Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։
Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։
Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։
Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը։
Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։
Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր։
* * *
Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը, ո՛չ նրա քարափը։
Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել՝ հավասարակշիռ մնալու,— վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ, մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ամայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը։
Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները[1] ճոճում էին նիզակները։ Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին՝ եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը։ Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։
Երբ հասան վրաններին, առաջին ձիավորը շարունակեց ճանապարհը։ Նա փնտրում էր հին ճանապարհը և չէր տեսնում վրանների առաջ, մոխրի մեջ խաղացող կիսամերկ երեխաներին, այծերին, որոնք զարմանքից վեր ու վար էին անում գլուխները։
Ֆետրե[2] գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։ Նրա ամբողջ հարստությունը ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը։ Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը։
Առաջին ձիավորը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ։
Երբ նրանք հասան վրաններին, շները հարձակվեցին ձիավորների վրա։ Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը։ Մոխրի մեջ խաղացող երեխաները տեսան, թե ինչպես շները հաչելով վազեցին ձիերի վրա։ Երրորդ ձիավորն իզուր էր մտրակով փորձում շներին հեռացնել։ Շները հաչելով մինչև բերդի պարիսպները ուղեկից եղան ձիավորներին, հետո իրար հետ խաղալով վերադարձան։
Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ։ Նա մոտենում էր այս ու այն քարին, կռանում, նայում, չափում, ինչ-որ գրում, ոտքով փորում հողի փլվածքը, բաց անում հողի տակ թաղված տաշած քարի ծայրը։ Նա բարձրացավ պարսպի վրա, գլուխը դուրս հանեց բուրգի դիտարանից և բարձր կանչեց, երբ բուրգի անկյունում, քարի վրա, տեսավ փորագիր խոսքեր։
Երրորդ ձիավորը,– որ ձիերի սանձերն արձակել ու պարսպի մոտ նստած ծխում էր – հնագետի կանչից վեր թռավ։ Նրան թվաց, թե օձը խայթեց ակնոցավոր մարդուն։
Ֆետրե գլխարկով մարդը նկարեց պարիսպների փլվածքը, սրածայր բուրգը և պատերի հետքերը։ Բերդի մուտքը նկարելիս, մատիտը մի պահ ձեռքին մնաց, որովհետև նրա ոտնաձայնից մի անգղ կռնչյունով թռավ բնից, պտույտներ արեց բերդի գլխին։ Նրա ձայնին մյուսներն էլ հավաքվեցին։
Ձիերը, անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան։ Եվ երբ հնագետը բուրգի ծայրից կանչեց, թե ինքը գտել է Բակուր իշխանի դամբանը, նկարիչը չհասկացավ նրա խոսքը։ Աչքն անգղների պտույտի հետ էին, նրանց թևերի հզոր շարժումի, կեռ ու արնագույն կտուցների հետ։ Ի՜նչ ահեղ թափ կար նրանց պտույտում։ Մի պահ մատիտը ձեռքին մնաց և չնկատեց, թե ինչպես գլխարկը սահեց և ընկավ քարի վրա։
Վրաններից մի մարդ, մանգաղը գոտու մեջ խրած, գլուխը փաթաթած կեղտոտ թաշկինակով, մահակին հենվելով բարձրացավ բերդի քարափով և մոտեցավ ձիերի մոտ նստած պահակին։ Մարդը տեսավ ակնոցավորին մի քար տեղահան անելիս։ Եվ երբ պահակին հարցրեց, թե ովքե՞ր են եկվորները, ի՞նչ են փնտրում բերդի ավերակներում, պահակը նախ հանկարծակիի եկավ և պատասխանեց, որ գրքերում գրած է, թե Կաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղված են ոսկե գանձեր։
Հնձվորը միտք արեց, ուսը քորեց և դարձավ դեպի ձորը՝ հնձելու կորեկի արտը։ Ու գնում էր ինքն իրեն խոսելով։ Ի՜նչ կլիներ, եթե ինքը գտներ գանձը։ Քանի անգամ է նա նստել հենց այն քարի վրա, որ տեղահան արեց ակնոցավորը։ Եթե իմանար, ապա գանձերը կլինեին նրա արխալուղի գրպանում։ Քանի՜ կով կառներ...
Միտք էր անում հնձվորը, երբ նկատեց, որ կորեկի արտի կողքին է։ Նա չուխան շպրտեց, չուխայի հետ էլ ավելորդ մտքերը, մանգաղով զարկեց մի կապ կորեկ ու կտրեց։
Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակ, ծաղիկը՝ ծիրանի գույն։ Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ։ Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։
Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ։ Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը։
Ֆետրե գլխարկով մարդը երբ նկարեց այն ամենը, ինչ հարկավոր էր հնագետին, տետրի նոր էջի վրա նկարեց և պարսպի մի մասը, ատամնաձև քարերի արանքում, քարե արծվի բույնը, պարսպի ոտների տակ՝ ալպիական մանուշակներ։
* * *
Կեսօրից անց նրանք բերդից իջան։ Հնագետը մի անգամ էլ պտույտ արեց բերդի չորս կողմը, տետրում մի բան նշանակեց և ապա արագ քայլերով հասավ ձիերին։
Այս անգամ ամենից առաջ գնում էր երրորդ ձիավորը։ Եթե հնագետի գլխում Բակուր իշխանն էր և մատենագրի մագաղաթը, նկարիչը հիշում էր մանուշակները, և լսում Բասուտա գետի խուլ աղմուկը,— երրորդ ձիավորի աչքի առաջ թարմ լավաշներ էին, պանիր ու մածուն։
Նա հենց առաջին վրանի մոտ ձիերն արձակեց, սանձով կապեց ձիերի ոտքը ու ներս մտավ վրանի նեղլիկ դռնից։ Քաղցած ձիերն ագահությամբ մռութները կախեցին թարմ կանաչի վրա։
Վրանի մուտքի առաջ, օջախի կողքին, մի փոքրիկ տղա մոխրի մեջ սունկ էր խորովում։ Անծանոթ մարդկանց ներս գալը նրան զարմացրեց, չիմացավ սունկը թողնի կրակի վրա՞, վազի մոր հետևի՞ց, թե՞ սունկն էլ հետը տանի։ Երբ վրանի մոտ նա լսեց մոր բոբիկ ոտքերի ձայնը, զգեստի խշշոցը, տղան սիրտ առավ, խորոված մի սունկ հանեց մոխրից և դրեց օջախի քարին։
Մայրը ներս մտավ, գլխի շորը մի քիչ իջեցրեց աչքերի վրա, մոտեցավ և վրանի անկյունում դարսած ծալքից երկու բարձ մեկնեց հյուրերին։
Երրորդ ձիավորը հնագետի պայուսակից կոնսերվ հանեց։
— Մենք սոված ենք, քույրիկ։ Թե մածուն ունես, տո՛ւր, համ էլ թեյ գցիր։ Շաքար ունենք...— ասավ նա։
Կինը մոտեցավ օջախին, տղայի սունկերը դեն դրեց, կռացավ ու փչեց մխացող աթարներին։ Նրա գլխի շորը ետ ընկավ, ֆետրե գլխարկով մարդը տեսավ կնոջ սպիտակ ճակատը, սև մազերը և նույնքան սև աչքերը։
Նրա հայացքը սևեռած մնաց մխացող օջախին, մոխրի մոտ չոքած կնոջը։ Ո՞րտեղ էր տեսել նա նման մի դեմք, բարձր, սպիտակ ճակատ և մուգ մանիշակագույն աչքեր։ Երբ կինը վեր կացավ, եռոտանի կասկարան[3] բերեց օջախի վրա դնելու, հանեց ծխից սևացած թեյամանը, նկարիչը շատ մոտ տեսավ նրա աչքերը և մոխրի փոշին ունքերի վրա, մազերի վրա։
Ինչքա՜ն շատ ժամանակ էր անցել այն օրից։ Եվ մի՞թե հնարավոր է այդքան նման երկու դեմք, նույնիսկ նույն շրթունքները։ Կաքավաբերդի կնոջ դեմքն արևը մի քիչ այրել էր։ Բայց աչքերի ձևը նույնն էր, ինչ որ մյուս կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով էր և բարձրահասակ։
Կինը թեյի պատրաստություն էր տեսնում, անխոս և արագ շարժումներով։ Ամեն անգամ, երբ նա կռանում էր, բարձրանում կամ բոբիկ ոտքերով քայլում էր խսիրի վրա, զրնգում էին նրա թևերի արծաթագույն սուրմաները[4], փոքրիկ զանգակների ձայն հանում։ Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները։
Այն կինն էլ ուներ խշխշան շորեր, հագնում էր գորշ գույնի վերարկու, սև թավիշե գլխարկ, որի երկար քորոցը նարնջագույն գլուխ ուներ։ Հեռու էր, շատ հեռու։ Գուցե Բասուտա գետը ուրիշ գետի հետ խառնվելով հասնում է այն ծովին, որի ափին, ավազի վրա, մի օր նստել էին՝ կինը և նկարիչը։
Պահակը բաց արեց կոնսերվի երկրորդ տուփը։ Հնագետը սփռոցից ու պղնձե ամաններից գլուխը չէր բարձրացնում։ Տղան սունկը կերավ և աչքերը սևեռեց կոնսերվի փայլուն տուփին, սպասելով, որ դատարկեն։ Մարդը տեսավ նրա հայացքը և կոնսերվի տուփը մեկնեց տղային։
Տղան տուփը թափահարեց, վրանի առաջ պառկած շունը կուլ տվավ մսի կտորները և լիզեց քիմքերը։ Ապա դատարկ տուփը ձեռքին նա վազեց երեխաների մոտ, նրանց ցույց տալու սպիտակ թիթեղյա տուփը, որ չտեսած նորություն էր այդ քարափների վրա։
Կինը նստել էր օջախի առաջ, հաճախ բարձրացնում էր թեյամանի կափարիչը և նայում տաքացող ջրին։ Նա խառնում էր կրակը, աթարներն իրար մոտ քաշում և երբ ծուխն ամպի պես բարձրանում էր ու դուրս գալիս վրանի եղեգնյա պատերի արանքով, կինը, աչքերը մուխից պահելու համար, ձեռքը բռնում էր ճակատին։
Ֆետրե գլխարկով մարդուն օջախի մոտ նստած կինը, որի երկար զգեստի տակ պարզ երևում էին նրա ծնկները, թվում էր քրմուհի՝ եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող։
Այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի՛ քայլել, չի՛ նստել մխացող աթարի առաջ։ Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ։
Հետո ուրիշ օրեր եկան։ Այնքան պատահական եղավ ճամփաբաժանը և այնպես պարզ։ Մտքի մեջ մնացին մի զույգ մանիշակագույն աչքեր, գորշ գույնի վերարկու և հովանոցի ծայրը, որով կինը ավազի վրա խոստումներ էր գրում և ավերում։
Թեյամանի մեջ ջուրը եռաց, կափարիչը ձայն հանեց։ Կինը կողովից հանեց պնակները և ծաղկավոր բաժակները շարեց սփռոցի վրա։ Երբ նա կռացավ սփռոցի վրա, թիկունքից ծամը թեքվեց, կախվեց ուսն ի վար։ Ծովափի կինը կարճ խուզած մազեր ուներ և սպիտակ պարանոց, որի բարակ մորթու տակ երևում էին կապույտ երակները։ Տղան դատարկ տուփը ձեռքին ներս վազեց։ Վրանի դռնից մի խումբ մանուկներ զարմանքով նայում էին խսրի վրա նստած հյուրերին։ Որքան մեծ եղավ տղայի ուրախությունը, երբ նա ստացավ երկրորդ տուփը։ Այս անգամ նա դուրս չվազեց, այլ նստեց խսիրի վրա, մայրը նրա համար ևս թեյ լցրեց, իսկ ֆետրե գլխարկով մարդը շաքարի մի մեծ կտոր գցեց տղայի բաժակը։
Տղան զարմացավ և երբ շաքարից պղպջակներ բարձրացան թեյի երեսը, նա մատը կոխեց բաժակի մեջ՝ շաքարը բերանը տանելու։ Թեկուզ տաք թեյը վառեց մատը, բայց ծպտուն չհանեց։ Այնքան համեղ էր կիսահալ շաքարը։ Հնագետը քթի տակ ծիծաղեց, ինչ-որ բան հիշեց մարդու նախնական օրերից։ Կինը նորից ջուր լցրեց թեյամանի մեջ և ուրախ ժպտաց երեխայի չարաճճի արարքի վրա։
Ֆետրե գլխարկով մարդը տեսավ այդ ժպիտը, ինչքա՜ն ծանոթ էր... Երևի նույն դեմք ունեցող մարդիկ նույն կերպ են ժպտում։ Կնոջ վերին շրթունքը աննկատ դողդողաց, ժպիտից շրթունքները կարմրեցին, որպես արնագույն մեխակի թերթեր, ժպիտից աչքերը փայլեցին։
Հանկարծ նա ծոցից հանեց տետրը, թերթեց քարերի և քանդակների նկարներ, թերթեց և քարե արծվի բույնը պարսպի գլխին ու սպիտակ թղթի վրա մատիտի արագ շարժումով նկարեց կնոջը՝ օջախի մոտ նստած, աչքերը օջախի քարին։ Ծանոթ էին դիմագծերը, միտքն այնքան էր աշխատել նրա վրա տարիներ առաջ։ Փակ աչքերով էլ նա տեսնում էր կնոջ պրոֆիլը։
Միայն տղան տեսավ մոր նկարն սպիտակ թղթի վրա։ Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը։
Քիչ հետո ձիերը վրանի առաջ էին։ Երրորդ ձիավորը ձիերի գլխին հագցնում էր սանձերը, պնդացնում թամբի կաշվե կապերը։ Եվ երբ պայուսակը կապեց թամբին, մոտեցավ մնաս բարով ասելու օջախի մոտ նստած կնոջը։ Կինը տեղից վեր կացավ, գլխի շորն արագ իջեցրեց ճակատին և մատների ծայրով բռնեց երրորդ ձիավորի մեկնած ձեռքը։ Մյուսներն էլ հետևեցին նրա օրինակին։ Այս անգամ կինը ձեռքը կրծքին սեղմեց և խոնարհեց գլուխը։ Ֆետրե գլխարկով մարդը տղային տվեց արծաթ դրամ ու շոյեց նրա մազերը։
Ձիերն իջնում էին Կաքավաբերդի քարափով դեպի Բասուտա ձորը։ Ձիերի սանձից բռնած իջնում էին երեք հոգի, որոնցից ամեն մեկը մտքերի մեջ հյուսում էր իր նախշը։ Ճանապարհի երկու եզրին բուսել էին ալպիական մանուշակներ։ Ֆետրե գլխարկով մարդը կռացավ, պոկեց մեկը և դրեց տետրի այն թերթի արանքը, որի վրա նկարված էր եռոտանին և այն բարակիրան կինը։
Ձիերի սմբակի տակից քարեր էին թռչում, քարերն աղմուկով գլորվում էին ձորը։ Ծով կար նրա մտքում և այդ ծովը ափ էր շպրտում մերթ սև թավիշե գլխարկով մի գլուխ, մազերը կարճ կտրած, մերթ երկարազգեստ մի կնոջ, թիկունքին երկար ծամեր, մերթ քարե քանդակներ, կիսավեր պարիսպներ, նրանց հիմքի մոտ ալպիական ծիրանագույն մանուշակներ...
* * *
Իրիկնացավ։
Նույն ճանապարհով վրանների կողմն էր բարձրանում մի մարդ, գոտկում՝ պողպատե փայլուն մանգաղը։ Բեզարած էր մարդը, ամբողջ օրը հնձել էր կարճ ցողունով կորեկ և մեջքը ցավում էր։ Դրա համար էլ դանդաղ էր բարձրանում, մահակը դեմ տալիս քարին, երբեմն կանգնում շունչ առնելու։ Երբ կանգ էր առնում, նրա կորացած ծնկները դողում էին։
Հնձվորը ցերեկվա մարդն էր, որին երրորդ ձիավորը պատմել էր բերդի գանձերի մասին։ Իր արտից նա տեսավ ձիավորներին և նրան թվաց, թե ձիու թամբին կապած պայուսակներում հենց այն գանձերն են, որ հարյուր տարիներ մնացել են քարի տակ, որի վրա ինքը շարունակ նստել է, երբ բերդի ավերակներում պահում էր այծ ու ոչխար։ Այդ մի՞տքն էր նրան զայրացրել, թե՞ հոգնությունը,— մարդը մռայլ էր, որպես իրիկնապահին անտառում որսի դուրս եկող սոված արջը։
Նա հասավ առաջին վրանին, ոտքով զարկեց շանը, որ պոչը շարժելով առաջ էր վազել տիրոջը դիմավորելու, ապա գոտուց մանգաղը հանեց, շպրտեց մի անկյուն, փայտը դրեց օջախի մոտ և լուռ նստեց խսիրի վրա։
Օջախը մխում էր։ Թեյամանում եռում էր տաք թեյը։ Ծալքատեղում՝ բարձի վրա, երկու կտոր շաքար կար։ Հնձվորը դեռ տրեխները չէր հանել և գուլպաներից թափ չէր տվել կորեկի փնջերը, երբ սուրմաների զնգոցով, երկար զգեստի ծալքերն իրար քսելով, ներս մտավ նրա կինը, կնոջ փեշից կախված տղան՝ կոնսերվի երկու դատարկ տուփ ձեռքին։
Տղան դեպի հայրը վազեց, տուփերը ցույց տալու։ Հայրը հասկացավ, որ ձիավորները նստել են իր խսիրի վրա։ Տղան ցույց տվեց և արծաթ դրամը, որ տվել էր նրան մի բարի քեռի։
Հայրը ոտքով դեն հրեց որդուն էլ, դատարկ տուփերն էլ։
Գլորվեցին տուփերը, տղան էլ գլորվեց։ Ապա տղան ցատկեց և վազեց տուփերի հետևից։ Երկու տուփը ձեռքին նա փաթաթվեց մոր փեշերին և սկսեց լալ։ Հայրը ձայնը մեղմացրեց, տղային կանչեց, խնդրեց նրա արծաթ դրամը։ Տղան արցունքների միջից ժպտալով մոտեցավ հորը, դրամը բռի մեջ։ Ապա նա պատմեց, թե հյուրի ծոցում կար մի փայլուն իր, մեջը սպիտակ թերթեր։ Արծաթ տվող մարդը մոր պատկերը հանեց թերթի վրա և դրեց ծոցը։
Խանդը կայծակի պես փայլատակեց մռայլ հնձվորի սրտում։ Աչքերը լայնացան, նա գունատվեց։ Մայրը նայեց տղային, հրդեհվեց դեմքը, հայրը տեսավ կնոջ դեմքի կարմիրը։ Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում։ Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստյուն արեց, նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը և մահակն անասելի թափով իջավ կնոջ թիկունքին։
Սուրմաները զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը։ Եռոտանու վրա դրած թեյամանը թեքվեց։ Մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա։ Կինը աղաղակ չհանեց, այլ ցավից գալարվեց։ Նա ձեռքը թիկունքին տարավ, ապա դուրս եկավ վրանի դռանը անձայն հեկեկալու։
Տղան դատարկ տուփերը ձեռքին հետևեց նրան և պահվեց մոր փեշի տակ։ Մարդը մի քիչ էլ դժգոհեց, ապա կերավ կորեկ հացը և փափախը գլխի տակ, մեկնվեց խսիրի վրա։
Հետո Կաքավաբերդի գլխին լռություն իջավ։ Օջախներում հանգավ կրակը, եղավ խավար գիշեր։ Գազանների ահից շները կուչ եկան վրանների առաջ։ Ոչխարը պառկեց կանաչի վրա։ Խսիրի վրա մեկնվեց և կինը, թաղիքի տակ ծածկելով տղային։
Կաքավաբերդի գլխից ամպը խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա, մամուռների վրա և մակաղած ոչխարների բրդի վրա նստեց գիշերային խոնավությունը։ Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա։
Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ...


Տողատակեր
համհարզ― թիկնապահ, նիզակակիր
ֆետր― նուրբ թաղիք, որից գլխարկներ են պատրաստում
կասկարա― երկաթե եռոտանի կրակարան
սուրմա― արծաթե փոքրիկ դրամներ, որոնք կարվում էին հագուստի թևքերի վրա

Qaj Nazar

Title: "Qaj Nazar" ("Brave Nazar" in Armenian)
Author: Hovhannes Tumanyan
Work Type: tale
Original Language: Armenian
Other Languages: not available yet
Video: see the cartoon "Qaj Nazar" below (in Armenian)

Վերնագիր։ "Քաջ Նազար"
Հեղինակ։ Հովհաննես Թումանյան
Ստեղծագործության տեսակ։ հեքիաթ
Օրգինալ լեզուն։ հայերեն
Այլ լեզուներով։ դեռ չկա
Տեսանյութ։ դիտեք "Քաջ Նազար" մուլտֆիլմը ներքևում (հայերեն)



Քաջ Նազար


Լինում է, չի լինում մի խեղճ մարդ անունը Նազար: էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում. էնքան էլ վախկոտ էնքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր: Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս տուն գալի: Դրա համար էլ անունը դնում են վախկոտ Նազար:էս վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի: Որ շեմքն է դուրս գալի՝ տեսնում է ճըրթճըրքան լուս-լուսնյակ գիշեր՝ ասում է.
- Այ կնիկ, ինչ քարվան կտրելու գիշեր է՛... Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու...
Կնիկը թե.
- Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա...Նազարը թե.
- Ա՛նզգամ կնիկ, ինչու չես թողնում ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ: էլ ինչ տղամարդ եմ ես, էլ ինչու եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես:
Որ շատ կռվում է՝ կնիկը տուն է մտնում, դուռը փակում:
- Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի:
էս Նազարս մնում է դռանը: Վախից լեղապատառ, է լինում: Ինչքան աղաչում-պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում: Ճարը կտրած գնում է պատի տակին կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում՝ մինչև լուսը բացվում է: Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա տուն տանի, ու միտք է անում: Ամառվա շոգ օր, գազազած ճանճեր, ինքն էլ էն քան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի - ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում: Որ շատ նեղացնում են՝ ձեռը տանում է երեսին զարկում: Որ երեսին զարկում է՝ ճանճերը ջարդվում են առաջին թափվում:
- Վահ, էս ինչ էր... - մնում է զարմացած:
Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց՝ չի կարողանում: Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ:
- Վահ, - ասում է, - ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմաց էլ... ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՛նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել...
էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ:
- Տե՛րտեր, օրհնյա ի տեր:
- Աստված օրհնի, որդիս:
- Տերտեր, բա չես ասիլ էսպես-էսպես բան:
Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան իմանան: Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է.

Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար:


Ու տալիս է իրեն:
Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում:
Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում: Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում:
Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է: էստեղ սիրտն ահ է ընկնում: Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ: Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ... էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափվում...
Նազարը ձենն ավելի է գլուխը գցում. իսկ որ մտնում է անտառը -թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից՝ որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ. սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ — ականջդ ոչ լսի:Դու մի ասիլ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է: էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է.
- Վայ, - ասում է, - ոնց թե իմն էլ էստեղ էր հսւտէդ. կա-չկա էս ավազակներ են...
Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու՝ երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում՝ փախչում:
Բախտդ սիրեմ, Քաջ Նազար. գոռգոռալով գալիս է տեսնում մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած իրեն է սպասում: Իշիցը վեր է գալի, էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն:
Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ. ինքը գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն: Ո՞ւր գնա, ուր չգնա: Մի տանից զուռնի ձեն է լսում, ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն:
- Բարի օր ձեզ:
- Ա՛յ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար:
Համեցեք հա, համեցեք. դե ղոնախն աստծունն է. սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում: Ալքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը -թե ուտելիք, թե խմելիք:Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ով է էս տարօրինակ անծանոթը: Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի Նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին Նստած տերտերին: Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար:


Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ երրորդին, երրորդը՝ չորրորդին. էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրըմբում է թե՝ բա չես ասիլ, նորեկ ղոնախն է ինքը.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար:


— Բաջ Նազարն է հա..., — բացականչում է պարծենկոտի մինը: — Ի՜նչքան է փոխվել. միանգամից լավ չճանաչեցի...Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը:
- Հապա ինչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի, -զարմանքով հարցնում են անծանոթները:- էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում: Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան:
- Հապա ինչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել:
- Շնորհքն էլ հենց սրա մեջն է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես՝ ջարդես հազար, թե չէ լավ թրով — ինչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում:
Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը: Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ, ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր առաջ: Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս: Ժողովականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռի թափ տալը ինչքան բան կնշանակեր...Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում:

Բարով եկար, հազար բարի,
Հզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար:
Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար:
Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար:


Ու ցրվելով հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար:


Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը: Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար:
Հարսանքատնից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն: Գնում է հասնում մի կանաչ դաշտ: էս կանաչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում:
Դու մի ասիլ, օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է: Էս հսկաները վերևից մտիկ են տալիս՝ որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել: Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ աոանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել:
Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց: Էս քառասուն լդրանոց գուրզերը վերցնում են գալիս: Գալիս են ի՞նչ են տեսնում. հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած.

Անհաղթ հերոս քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար:


Վայ, Քաջ Նազարն է... Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած: Դու մի ասիլ, հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած: Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է, աչքերը բաց է անում, տեսնում՝ գլխավերևը քառասուն լդրանոց գուրզերն ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում: Մտնում է իր դրոշակի ետեն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա: Էս հսկաները որ տեսնում են սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում ,են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,Որ մին զարկես՝ ջարդես հազար:
Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում, այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը: Մենք, քո խոնարհ ծառաներդ օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է՝ մեջը մեր գեղեցիկ քույրը: Աղաչում ենք շնորհ անես, գաս մեր հացը կտրես...էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը: Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորեն վայել պատվով, ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է նրան: Ինչ ասել կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է:էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա: Ո՞վ կսպանի վագրին, ով չի սպանիլ: Իհարկե Քաջ Նազարը կսպանի: էլ ով սիրտ կանի վագրի դեմը գնա: Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի. վերևը մի աստված, ներքեը մի Քաջ Նազար:
Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի: Նշանածը բռնում է կանգնեցնում, թե՝ ուր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա: Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի: Նազարը զենքն առնում է դուրս գնում: Գնում է անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ռչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն: Ծառի վրա կուչ է գալի, ու Նազարն ով կտահոգին դառել է կորկի հատ: Հակառակի նման անտէր վագրն էլ գալիս է հենց էս ծառի տակին պառկում: Նազարը որ վագրին չի տեսնում լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա: Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախհց կպչում է սրա մեջքին: Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում:
Մարդիկ մին էլ տեսնում են, վահ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է:
Հայ-հարայ, եկե՜ք հա, եկե՜ք, Քաշ Նազարը վագրին ձի է շինել հեծել... տվե՛ք հա, տվե՛ք... Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ– հրոցով, հռհռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում:
Նազարը որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է:
–Ափսոս,–ասում է, - ընչի սպանեցիք, զոռով մի ձի էի շինել նստել... էնքան պետք է քշեի որ...
Լուրը գնում հասնում է ամրոցը: Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափվում Նազարին ընդունելու: Վրեն երգ են կապում ու երգում:

Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ո՞վ կլինի քեզ հավասար,
Ո՜վ Քաջ Նազար:
Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար,
Ո՛վ Քաջ Նազար:
Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՜վ Քաջ Նազար:
Մեզ փրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՜վ Քաջ Նազար:


Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ. օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն:

- Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ում նման էր:
- Լուսընկան նոր սարն ելավ,
էն Քաջ Նազարն էր:
- Արեգակ նոր շաղեշաղ,էն ում նման էր:
- Արեգակ նոր շաղեշաղ,էն իր նազ-յարն էր:
Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հայ կարմիր,
Կապեն կարմիր, հայ կարմիր,
Գոտին կարմիր, հայ կարմիր,
Սոլեր կարմիր, հայ կարմիր,
Թագուհին կարմիր, հայ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարմիր թագվորին արև:
Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ-յարին շնորհավոր,
Ողջ աշխարհրն շնորհավոր:


Դու մի ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը: Որ իմանում է իրեն չեն տվել՝ ուրիշի հետ են ամուսնացնել՝ զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա:
Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում՝ հրաման են խնդրում:
Պատերազմի անունը որ լսում է՝ սարսափում է Նազարը. դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը: Մարդիկ կարծում են ուզում է իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա: Աոաջն են ընկնում, բռնում են, խնդրում, թե՝ ախր առանց զենքի ու զրահի մենակ ուր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է:
Բերում են զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա: Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատված բերում են...
Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ են բերում, Նազարին նստեցնում վրեն: Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով, - կեցցե՛ Քաջն Նազար... մահ թշնամուն...
Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած՝ խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշամու բանակը: Զորքերը կարծում են Քաջ Նազարը հարձակվեց, ուռա են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ: Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառի փաթաթվի, դու մի ասիլ՝ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս մնում ձեռին: Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում. երես են շուռ տալիս, - փախի, որ փախի, թե մարդ ես գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով գալիս է...
էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է, կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը:
Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում: Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ տալիս, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված:
էսպես առքով-փառքով էլ բերում հրատարակում են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին: Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս: Մինէլ տեսնում է աշխարհքը իր բռան մեջ:
Ասում են մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը: Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում՝ ծիծաղում է, ասում է.
- Ի՜նչ քաջություն, ինչ խելք, ինչ հանճար, դատարկ բաներ են բոլորը: Բանը մարդուս բախտն է: Բախտ ունես՝ քեֆ արա..
Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա:

Դիտեք "Քաջ Նազար" մուլտֆիլմը (մաս 1-ին և 2-րդ)

Watch the cartoon "Qaj Nazar" (part 1 & 2)

AboutArmenia.am in cooperation with PanArmenian Library launches a new project: "Free Online Library".


You don't have time to read Armenian literature before.

or

You don't know Armenia.

or

You don't have Armenian books.

We will solve all these problems with "Free Online Library" project. Each week wide variety of Armenian literary works will be placed in our website. The advantages of the project are:
Easy to find: you just open our website and read from our Online library.
Easy to use: the works are provided in .pdf format or you read in Internet explorer.
Easy access: you don't need to carry heavy books with you, they are stored in our on-line library.
No language barrier: we provide literary works in Armenian or English (the works can also be provided in other languages if available).
Suites your taste: in our library you will find all styles of literary works.
Fits your needs: you can request the works you want to read and we will do our best to find them.
Free of charge: there is no fee for the use of our Online library.
More than you can expect: The literary works are illustrated with different photos and pictures, have additional links and information to make it more than a book.

Please, note that the book(s) or literary work(s) should be either written by Armenians or bee about Armenians, Armenia. We will not provide book(s) or literary work(s) that don't relate to Armenia.

So enjoy it!